528.92
7.45
475.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

«ՊԲ–ն անօդաչու սարքի կորուստ չի ունեցել». Արցախի ՊՆ–ն հերքում է Բաքվի տարածած տեղեկությունը

12:24
22 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Արցախի ՊՆ–ն նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ակնհայտ հին կադրեր են:

Загружается новость ... "Право"

«Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»,– ասվում է հաղորդման մեջ։

ՊՆ–ից հիշեցնում են, որ Արցախի զինված ուժերը, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,– ընդգծվում է հաղորդման մեջ։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: