ՊԲ-ն Ադրբեջանի կողմից կռված` գերեվարված ահաբեկչի հարցաքննության կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

30.10.2020, 16:35
ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին. ՎԻԴԵՈ
ՊԲ-ն Ադրբեջանի կողմից կռված` գերեվարված ահաբեկչի հարցաքննության կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Загружается новость ... "Право"
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:-0-