ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոմպեոն Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել նրանց փնտրել ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծում: -0-