585.28
6.45
495.58
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պարզաբանել է իր հայտարարությունն այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական ​​լուծում

23:43
22 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում բացատրել է իր նախորդ օրը արած հայտարարությունը, որ գոնե այս փուլում Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական ​​լուծում: 

«Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ»,- ասել է նա:

Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: 

«Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելել է նա:

Հարցին այն մասին, թե տվյալ փուլում կարելի՞ է արդյոք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի, ՀՀ վարչապետը դրական է պատասխանել։

Загружается новость ... "Право"
«Այո, իհարկե: Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը»,- հայտնել է նա:

Սակայն, Փաշինյանի խոսքով, դա չի նշանակում, որ ինքը դա չի ուզում, որ ինքը պատրաստ չէ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը:

«Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ»,- հավելել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե կա՞ն, արդյոք, նոր պայմանավորվածություններ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա կատարած այցի արդյունքներով և ինչ սպասելիքներ կան վաղը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կայանալիք հանդիպումից, Փաշինյանը հայտնել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։

«Դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին»,- ընդգծել է նա:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:32
12 Նոյեմբերի 2020
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա (ՎԻԴԵՈ)
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա. ՎԻԴԵՈ
17:23
12 Նոյեմբերի 2020
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
16:25
12 Նոյեմբերի 2020
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
16:06
12 Նոյեմբերի 2020
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
14:24
12 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով
14:00
12 Նոյեմբերի 2020
Հադրութի կանայք ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ
Հադրութի կանայք հայտարարել են, որ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, միշտ եղել է Արցախի կազմում
09:30
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը
20:43
11 Նոյեմբերի 2020
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ
18:39
11 Նոյեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը էական խոչընդոտ է հակամարտող կողմերի ուժի կիրառման համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը