Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

18.10.2020, 23:57
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային պահանջները չեն արդարացվում միջազգային իրավունքով․ Փաշինյան
Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային պահանջները չեն արդարացվում միջազգային իրավունքով: Կանխեք ցեղասպանությունը, ճանաչեք Արցախը», - գրել է Փաշինյանը Twitter-յան  իր միկրոբլոգում :-0-