Փաշինյանը կոչ է արել բոլոր հայ տղամարդկանց զենք վերցնել և կանգնել Արցախի պաշտպանությանը (ՎԻԴԵՈ)

26.10.2020, 22:51
Փաշինյանը կոչ է արել բոլոր հայ տղամարդկանց զենք վերցնել և կանգնել Արցախի պաշտպանությանը. ՎԻԴԵՈ
Փաշինյանը կոչ է արել բոլոր հայ տղամարդկանց զենք վերցնել և կանգնել Արցախի պաշտպանությանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան ուղիղ եթերում բոլոր տղամարդկանց կոչ է արել զենք վերցնել և կանգնել Արցախի պաշտպանության առաջնագծում։  

Загружается новость ... "Лево"

«24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն: Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը: Որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:-0-