629.98
7.05
518.89
-3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիան շահագրգռված է Ղարաբաղի շուրջ մոսկովյան հայտարարության տապալմամբ և 2 պատճառ նշել

20:46
19 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք նա տեսնում է Մոսկվայում համաձայնեցված հրադադարն վերադառնալու հնարավորությունը:

«Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով»,- հայտնել է Փաշինյանը:

Նա մանրամասնել է, որ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը:

«Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում»,- նշել է Փաշինյանը:

 

Հայաստանի վարչապետի խոսքով, «բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար»:

«Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին»,- ընդգծել է Փաշինյանը:

Ընդ որում վարչապետն ընդգծել է, որ հիմա, գործնականում միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ «Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին»:

 

«Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշել է վարչապետը:

 

 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 700-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ
16:36
21 Հունվարի 2021
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
17:09
20 Հունվարի 2021
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
15:31
19 Հունվարի 2021
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
14:18
19 Հունվարի 2021
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
12:38
19 Հունվարի 2021
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից (ՎԻԴԵՈ)
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից. ՎԻԴԵՈ
19:45
18 Հունվարի 2021
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը (ՎԻԴԵՈ)
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը. ՎԻԴԵՈ
12:57
18 Հունվարի 2021
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
15:28
17 Հունվարի 2021
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն (ՎԻԴԵՈ)
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն. ՎԻԴԵՈ
13:48
16 Հունվարի 2021
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
19:18
15 Հունվարի 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
15:09
15 Հունվարի 2021
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները