Փաշինյանն Արցախի դեմ ագրեսիային հազարավոր սիրիացի վարձկանների մասնակցության նոր ապացույցներ է խոստացել (ՎԻԴԵՈ)
01.11.2020,
13:55
հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ․ Փաշինյան․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութով։
Загружается новость ... "Лево"
«Սա միջազգային հանցավոր ցանց է և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,- գրել է նա:-0-
Այսօր՝ ավելի վաղ, Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել էր վարձկանի ձերբակալման, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ մեկ այլ ահաբեկչի գերեվարման մասին:-0-