583.47
6.5
494.76
+3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների ներկայության խնդրին

17:15
21 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների ներկայության խնդրին, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրան» թերթի հետ զրույցում:

Загружается новость ... "Лево"

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար»,- հայտնել է վարչապետը:

Նա ափսոսանքով նշել է, որ տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն ցուցաբերել լուրջ հակազդեցություն:

«Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու»,- նշել է Փաշինյանը:

Ընդ որում նա նշել է, որ Ադրբեջանի կողմից լայ որեն կիրառվում են իսրայելական արադրության անօդաչու թռչող սարքեր, հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում:

«Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»,- նշել է Փաշինյանը:

Նույնպես, նա համոզվածություն է հայտնել, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը ծրագրված է եղել, հակառակ դեպքում Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխման անհրաժեշտություն չէր լինի:

Վարչապետը հիշեցրել է, որ այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում:

«Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ»,- նշել է վարչապետը:-0-


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին.

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը
20:43
11 Նոյեմբերի 2020
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ
18:39
11 Նոյեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը էական խոչընդոտ է հակամարտող կողմերի ուժի կիրառման համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը
17:52
11 Նոյեմբերի 2020
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
16:56
11 Նոյեմբերի 2020
Հրապարակվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները (ՖՈՏՈ)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ․ ՖՈՏՈ
16:47
11 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
15:20
11 Նոյեմբերի 2020
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին. ՎԻԴԵՈ
13:45
11 Նոյեմբերի 2020
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
13:34
11 Նոյեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՖՈՏՈ
11:41
11 Նոյեմբերի 2020
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին (ՎԻԴԵՈ)
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին. ՎԻԴԵՈ