639.82
7.1
522.3
-6
Եղանակը Երևանում
Հայ

«Պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու». Փաշինյանը՝ Ադրբեջանի ահռելի կորուստների և մարտավարության փոփոխության մասին (ՎԻԴԵՈ)

16:01
14 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում:

Նրա խոսքով, պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել:

«Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի: Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը»,- նշել է Փաշինյանը:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
16:26
26 Դեկտեմբերի 2020
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից