Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

11.11.2020, 20:43
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն  ովքեր են: Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը և վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներից» մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք գոնե «Եղնիկներում» գտնվող տղաների թիկունքը պահել: Այդ օրն առավոտյան ես կոչ եմ արել և ասել, որ ես գնում եմ առաջնագիծ: Այդ օրը ինձ արդեն պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում է, ոչ թե պաշտպանության բանակի, ոչ թե զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն:

Ուզում եմ մի դեպք պատմել. այդ օրը երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, ՀՀ ԱԱԾ-ից եկած մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից, հրաժարվել են գնալ «եղնիկներ»: Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առաջց ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ:

Загружается новость ... "Лево"
Հիմա դրա մասին արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել: Կհարցնեք Հայաստանի ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս: Աղաչել, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մեծ մասը գտնվում է ամենաառաջնային մասում, իսկ թիկունքը բաց էր: Կհարցնեք, թե ինչ պատասխան են տվել երկրի նախագահին: Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ և մենք կարողացանք կատարել մեր խնդիրը և դրա շնորհիվ հիմա «եղնիկները» ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ: Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել, ասել եմ՝ մարդկային ռեսուրս է պետք: Ամեն մի կոչի ժամանակ զգուշացնում էի, որ ունենք մարդկային ռեսուրսների կարիք:

Ի դեպ, մի քանի օր առաջ ռուսական մի խոշոր ռազմական վերլուծաբան ասել էր՝ ուզո՞ւմ եք ղարաբաղյան պատերազմում հաղթել, պետք է մոբիլիզացնեք մինչև 80-100 հազար մարդ: Եթե ոչ, պարտվելու եք: Չեմ ուզում ասել, թե քանի մարդ է միացել, կամավորական կլինի, թե պահեստազոր, զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով, շատ կամավորական ջոկատներ կային. «Մի մասը բարեխղճորեն մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել: Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր: Կոնկրետ մի դեպք նշեմ, գնդապետ Գրիգորի Սահակյանի զեկուցագիրը կա, նա պետք է ուղեկցեր Հայաստանից ժամանած երկու գումարտակ: Զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանությունից, պլանավորած ռազմական օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց:

Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի: Դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին: Բոլորս միասին ենք դավաճանել: Դավաճան չփնտրեք։ Այն կանայք, որ արդեն Facebook-ով սկսել են իրենց վայրահաչոցն իմ նկատմամբ, և մնացած ղեկավարների նկատմամբ: Բացի զոհվածների հարազատներից, քանի որ նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան: Ձեր ամուսինների, ձեր տղաների տեղն եմ ման գալու, թե որտեղ են եղել: Իհարկե, մի մասը եղել են առաջնագծում, մի մասը կռվել է, իրավունք ունեն: Այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են դավաճաններ փնտրել, թող հատ-հատ ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը: Նկարվելը չեմ ասում,  բոլորին եմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք: Ում հարցնում եմ՝ ասում են՝ եղել ենք Օմարում: Այո, Օմարում շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր և շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը: Թող ոչ ոք իրեն չվերագրի: Սելֆի անելով խաբել ենք, թե գտնվում ենք առաջնագծում:

Զինվորի կարիք ունեինք, մենք ունեինք խնդիրներ անօդաչուներից պաշտպանվելու, օդից պաշտպանվելու, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»,-հայտարարեց նա:-0-