Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
18.06.2017,
14:34
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:
«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
Նա տեղեկացրել է, որ շուրջ 30 տոմս գնել են երևանցիներն, ովքեր այսօր Ստեփանակերտի օդանավակայանում օգտվում են օդային թռիչքներից. արցախցիներն էլ բավականին հետաքրքրված են, և մեծ քանակով տոմսեր են վաճառվել, քանի որ գործել են մեծ զեղչեր:

Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ միջոցառման նպատակը զբոսաշրջության զարգացումն է: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ սա Հայաստանի մի մասն է, որտեղ ընթանում է բնականոն կյանք, երիտասարդությունը զվարճանում է, նաև այն, որ մենք բացի պատմամշակութային զբասաշրջությունից ունենք նաև արկածային տուրիզմ»,- ասել է Շահվերդյանը:
Աննա Բարսեղյանը, ով ժամանել էր Երևանից և արդեն օգտվել էր պարապլանից, ասել է. «Բավականին տպավորված եմ և հույս ունեմ, որ առաջիկայում այս ոլորտն ավելի կզարգանա, և մարդկանց մեծ հոսք կնկատվի դեպի Արցախ, ովքեր ինձ նման կհիանան այս հրաշք բնությամբ»: -0-