ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք եվրոպական երկրների՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կրկին սրելու փորձի մեջ՝ Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնեու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ արևմտյան որոշ երկրներ իրենց հասանելի ուղիներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին դրդում են վարկաբեկել և խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունները: Նրանք փորձում են համոզել հայերին, որ ԼՂ-ում խաղաղությունը պարտություն է Երևանի համար, առաջ է բերվում «պատերազմի հաղթական ավարտի» - անհրաժեշտության գաղափարը: Ադրբեջանցիներին, ընդհակառակը ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ հեռավորության վրա էր Ստեփանակերտի գրավումից»,- նշվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի ԱՀԾ մամուլի կենտրոնի կողմից:
Նարիշկինի խոսքով. «ՆԱՏՕ-ի առաջատար երկրները ջանում են թաքցնել իրենց ջղաձգությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ ձեռքբերված համաձայնության շուրջ»:
«ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները տրտմած են, որ պատերազմն ավարտվել է Մոսկվայի միջնորդությամբ: Չէ որ դա ըստ էության «զրոյացրել է» նրանց բազմաթիվ տարիների աշխատանքը՝ Ռուսաստանն Ադրկովկասից դուրս մղելու շուրջ»,- նշել է ԱՀԾ-ի ղեկավարը:
Նա նշել է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ «միասնական Եվրոպան» չեն ցանկանում հաշտվել տարածաշրջանում ուժերի ձևավորված բալանսի հետ: Դեմոնտաժի նպատակով նրանք ավելի լավ լուծում չեն գտել, քան կրկին Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև տարաձայնություններ բորբոքելու փորձը:
«Նման գործողությունները ևս մեկ վկայությունն են այն բանի, որ ԱՄՆ-ը և նրանց եվրոպացի բարեկամները, ինչպես միշտ, լուծում են իրենց խնդիրները հասարակ մարդկանց, այս անգամ ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին: Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը դժվար ռազմական հակամարտության մեջ մտցնել», - հայտնել է Նարիշկինը: -0-