ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում լուրեր են ստացվում Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի գոտի ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղակայման մասին, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Загружается новость ... "Лево"
«Նրանց (ահաբեկիչների, խմբգր.) ձեռքերը, ինչպես գիտենք, մինչև արմունկներն արյան մեջ են թաթախված: Ընդ որում, խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է: Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը: Այս ամենը չի կարող չմտահոգել մեզ, քանի որ հեռանկարում դեպքերի նման զարգացումը հղի է հիմա արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի ձևավորմամբ»,- հայտնել է Զախարովան:
Նա նշել է, որ այս մասին Ռուսաստանը հայտնում է բացեիբաց, միանգամից համապատասխան տվյալները ստանալուց հետո:
Օրերս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարոտւթյան գոտում տեղակայված վարձկանների թիվը, ըստ իրենց տվյալների, արդեն հասնում է 2 հազարի: Նա կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Ղարաբաղ վարձկանների տեղակայումը կանխելու համար:
Ի պատասխան այս խոսքերի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ղարաբաղում հակաահաբեկչական պայքարի շրջանակում ոչնչացվել է այդ 2 հազ. ահաբեկիչների կեսը, իսկ մնացածները ևս չեզոքացված կլինեն: -0-