Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Արցախում զոհված զինծառայողների (ՎԻԴԵՈ)
19:26
14 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում շաբաթ օրը երեկոյան ընթանում է 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված ակցիա՝ մոմավառություն ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
Մասնակիցները Ազատության հրապարակից ուղևորվեցին Մաշտոցի պողոտայում գտնվող Մատենադարանի շենք: Այսօր ակցիայի ընթացքում քաղաքական կարգախոսներ կամ կոչեր և ելույթներ չեն հնչի:
Загружается новость ... "Лево"
Քայլերթի մասնակիցները կարդում են զոհված զինվորների անունները:-0-
Բողոքի ակցիաներ
Նոյեմբերի 11–ին Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։ ՀՔԾ–ն հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածով։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները