438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Մնացականյան. Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի ներկայացուցիչների հետ

15:48
27 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը սպառնալիք է մնում Արցախի ժողովրդի գոյության համար, երեքշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում։

ՀՀ ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ, հանդես գալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, Հայաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ակնհայտ կամ թաքնված սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու փորձերը։

Загружается новость ... "Право"

«Ադրբեջանի ջանքերը լարված մթնոլորտում բանակցություններ վարելու ուղղությամբ խոչընդոտում են խաղաղության բարենպաստ պայմաններ ստեղծելուն, և, այդպիսով, չեն նպաստում խնդրի կայուն և համապարփակ լուծմանը։ Հայատյացության անփոփոխ քաղաքականությամբ Ադրբեջանը սպառնալիք է մնում Արցախի ժողովրդի գոյության համար։ Խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը բավարար ուժ ունի խաղաղություն ապահովելու համար»,– ասել է Մնացականյանը։

Նա հայտարարել է Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորման հարցում կարգավիճակի և անվտանգության առաջնահերթ նշանակության մասին։

«Հայաստանը չի կարող գնալ այնպիսի կարգավորման, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունները»,– ասել է Մնացկանյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցանկացած պայմաններում մարդու անբաժան իրավունքները նաև ենթադրում են ազատ կամարտահայտում, որը ներառում է ազատ ընտրությունների անցկացում Արցախում և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների ակտիվ մասնակցությունն այդ ընտրություններին։

«Եթե Ադրբեջանն իսկապես հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա նա պետք է հավասարապես շահագրգռված լինի արցախյան ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ բանակցություններով»,– ասել է Մնացականյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ