585.28
6.45
495.58
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մնացականյանը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների գնդակահարության մասին. «Դա ի ցույց է դնում խորությունը բարբարոսության, որի հետ մենք հիմա առնչվում ենք»

15:29
16 Հոկտեմբերի 2020

 ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնդակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմնելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։

«Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի»,- նշել է արտգործնախարարը:

«Դա ուղղակի նորից ի ցույց է դնում խորությունը բարբարոսության, որի հետ մենք հիմա առնչվում ենք: Եվ սա առաջին անգամ չէ, սա նորություն չի: Սա ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք գոյության համար մեր հայրենակիցների, և որևէ բան մեզ ետ չիպահելու»,- նշել է նախարարը ասուլիսի ընթացքում խոսելով հայ ռազմագերիների գնդակահարության մասին: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:32
13 Նոյեմբերի 2020
Վերջին մարտը Շուշիի համար. ANNA-NEWS-ի էքսկլյուզիվն Արցախից պատերազմի ավարտից առաջ (ՎԻԴԵՈ)
Վերջին մարտը Շուշիի համար. ANNA-NEWS-ի էքսկլյուզիվն Արցախից պատերազմի ավարտից առաջ. ՎԻԴԵՈ
10:39
13 Նոյեմբերի 2020
Արցախի նախագահ. «Նաև ես եմ դիմել վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար» (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ. «Վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար». ՎԻԴԵՈ
10:16
13 Նոյեմբերի 2020
ՌԴ ՊՆ կայքում Արցախում ռուս խաղաղապահների մասին բաժին է հայտնվել
ՌԴ ՊՆ կայքում Արցախում ռուս խաղաղապահների մասին բաժին է հայտնվել
09:24
13 Նոյեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 37 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 37 զինծառայողների անունները
01:34
13 Նոյեմբերի 2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ
23:16
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ
Հրադադարի ռեժիմը նկատվում է Ղարաբաղի ամբողջ շփման գծի երկայնքով․ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ
21:40
12 Նոյեմբերի 2020
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
20:32
12 Նոյեմբերի 2020
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա (ՎԻԴԵՈ)
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա. ՎԻԴԵՈ
17:23
12 Նոյեմբերի 2020
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
16:25
12 Նոյեմբերի 2020
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
16:06
12 Նոյեմբերի 2020
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
14:24
12 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով