Միջազգային կառույցներն այլևս չեն կարող անտարբեր մնալ Արցախի հարցում. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

11.04.2016, 00:23
Ադրբեջանի վայրագությունների և մարտի դաշտում ունեցած պարտությունների պատճառով, ողջամիտ մարդիկ և, առավել ևս, պետություններն ու միջազգային կառույցները չեն կարող այլևս չեզոք դիրք զբաղեցնել:
Միջազգային կառույցներն այլևս չեն կարող անտարբեր մնալ Արցախի հարցում. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԶԼՄ-ների կազմակերպված աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև Ադրբեջանի վայրագությունների և մարտի դաշտում ունեցած պարտությունների պատճառով, ողջամիտ մարդիկ և, առավել ևս, պետություններն ու միջազգային կառույցները չեն կարող այլևս չեզոք դիրք զբաղեցնել, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Հնարավոր չէ աչք փակել վայրագությունների և ահաբեկությունների վրա, հատկապես, հաշվի առնելով, որ առաջատար երկրները` ԱՄՆ-ն, եվրոպական պետությունները, Ռուսաստանը, գործնականորեն ամեն օր առնչվում են ահաբեկչության հետ»,- ասել է նա Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

Բաբայանն ընդգծել է, որ այդպիսի զգայուն թեմաներով երկար հնարավոր չէ չեզոք մնալ:

«Մի գեղեցիկ օր իրերը պետք է իրենց անուններով կոչել: Եվ այդ տեղի ունեցավ»,- ընդգծել է նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–