ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը և, որ ինքը գևորված է մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
«Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում»,- գերլ է նա։
Նախագահը կոչ է արել ժողովրդի բոլոր զավակներին, միանալ Հայրենիքի պաշտպանության գործին, «հիմա է ժամը»,- գրել է նա։-0-