Մեր տղաներին հաղթել չի լինի. պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)
10:37
03 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հատուկ ջոկատայինների հետ:
Загружается новость ... "Лево"
«Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»,- նշել է նախագահն իր Facebook-յան էջում:
Քիչ առաջ Հարությունյանը հայտնեց, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ մեկնում է առաջնագիծ:
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները