ԵՐԵՎԱՆ, 3 ոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, առաջին հայացքից, ապրում է խաղաղ կյանքով. անցորդները շտապում են իրենց գործերով. Քաղաքի կյանքը բնականոն հունով է ընթանում:
Загружается новость ... "Лево"
Խաղաղության այս պատրանքը սակայն, խախտում են ակնառու ապացույցները պատերազմի, որը ավելի քան մեկ ամիս առաջ Արցախի դեմ ձեռնարկել է Ադրբեջանն ու Թուրքիան: Փողոցներում ջարդված ապակու բեկորներ են, ռմբակոծությունների հետքեր, կոտրված և այրված մեքենաներ:
Իսկ արցախյան մայրաքաղաքի բնակիչները լի են վճռականությամբ և չեն կասկածում, որ հաղթելու ենք:
«Հաղթելու ենք»,- ասում են նրանք՝ առանց վարանելու:
Ստեփանակերտցիները օդային տագնապի ազդանշանների միջև դադարների ժամանակ կարգի են բերում քաղաքը, իսկ երբ միանում է պատգանպի ազդանշանը, հոգատար ձևով խնդրում են շտապել և թաքնվել ապաստարաններում:
Ռեպորտաժը ներկայացվել է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում: -0-