Մեդիափորձագետը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմի երեք հիմնական ուղղությունները

03.10.2020, 14:48
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմը տարվում է երեք ուղղությամբ․ Տիգրան Քոչարյանը
Մեդիափորձագետը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմի երեք հիմնական ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմը տարվում է երեք ուղղությամբ` արտաքին, ներքին և թշնամու լսարանների համար: Այս երեք ոլորտներից յուրաքանչյուրն ունի տարբեր տեղեկատվական հաղորդագրություններ: Այս մասին ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով «Նովոստի – Արմենիա» գործակալության հարցին:

Նա նշեց, որ հիմնական պայքարն ընթանում է ապացուցելու համար, որ Ադրբեջանը ագրեսոր է և հարձակվող, քանի որ դրանով լուծվում են ապագա բանակցությունների շատ հարցեր, և միջազգային հարթակներում հնարավոր է խոսել ավելի ամուր դիրքերից:

«Կարող ենք ասել, որ Ադրբեջանը նույնպես տեղեկատվական ոլորտում մեծ օգնություն ցուցաբերեց Հայաստանին՝ փակելով իր սոցիալական ցանցերը: Սա օգնում է աշխարհին փոխանցել հայկական կողմի կարծիքը, քանի որ հակառակորդի դիրքը կամ չի բարձրաձայնվում, կամ կորած է հայկական տեղեկատվական հոսքում», - ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ Հայաստանի տեղեկատվական պայքարի նվաճումներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը տեղեկատվություն է ստացել հակամարտության մեջ Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին: Ըստ նրա, դա բացասաբար է ազդել Ադրբեջանի հեղինակության վրա և ապագայում կարող է երկիրը դարձնել բոլորի կողմից մերժված:

«Ներքին և արտաքին ոլորտում մեր դիրքը շատ լավ է: Փոքր խնդիրներ կան, բայց հիմնականում արվում է այն ամենը, ինչ պետք է արվի: Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանի ներսում, քանի որ այնտեղից քիչ տեղեկություններ են գալիս», - ասաց նա:

Փորձագետը շեշտեց, որ Հայաստանին հաջողվում է իր տեսակետը հասցնել միջազգային հանրությանը և համոզել, որ դա ճիշտ է, և որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին հիմնական տեղեկատվությունը աշխարհը ստանում է Հայաստանից: Դրան նպաստում է նաև օտարերկրյա լրագրողների աշխատանքը թեժ հատվածնորում:

«Տեղեկատվության հիմնական հոսքը գալիս է Հայաստանից և մեր օգտին», - ամփոփեց Քոչարյանը:-0-