585.28
6.45
495.58
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը լիարժեք չի պահպանվել. Հովհաննիսյան

00:02
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ  կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը լիարժեք չի պահպանվել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Մասնավորապես, հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են»,- նշել է նա:

Նա նշել է, որ Օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի մեկ ԱԹՍ: 

«Որոշ տեղերում սակայն եղել է հարաբերականորեն հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զիատեսակներից ինտենսիվ  կրակ չի վարվել, սակայն լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում և ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչները:

Հովհաննիսյանը հայտնել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործունեությունը:

«Մասնավորապես, թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործունեությունը:»

«Մասնավորապես օդային կառավարման կետերի ղեկավարման թուրքական F-16  վեց կործանիչների պատսպարմամբ, թուրքական եւ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ զինված ուժերին: Այդ ուժերը կասեցվում են պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից»,- նշել է նա:

Նա նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունները, այն մասին, թե հայկական ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:16
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ
Հրադադարի ռեժիմը նկատվում է Ղարաբաղի ամբողջ շփման գծի երկայնքով․ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ
21:40
12 Նոյեմբերի 2020
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
20:32
12 Նոյեմբերի 2020
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա (ՎԻԴԵՈ)
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա. ՎԻԴԵՈ
17:23
12 Նոյեմբերի 2020
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
16:25
12 Նոյեմբերի 2020
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
16:06
12 Նոյեմբերի 2020
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
14:24
12 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով
14:00
12 Նոյեմբերի 2020
Հադրութի կանայք ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ
Հադրութի կանայք հայտարարել են, որ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, միշտ եղել է Արցախի կազմում
09:30
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը