Մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

08.11.2020, 15:12
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մարտերը շարունակվում են
Մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտերը շարունակվում են։

Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։



Հիշեցնենք, որ վերջին օրերին համառ մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում:

Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: -0-