Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով «Արցախէներգո» ընկերության աշխատակից է սպանվել

14.10.2020, 20:50
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32 քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ
Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով «Արցախէներգո» ընկերության աշխատակից է սպանվել
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Загружается новость ... "Право"
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է:-0-