Մարտական զորավարժություն Արցախում` հրետանային առանձին ստորաբաժանումների և զրահատանկային ուժերի ներգրավմամբ (ՖՈՏՈ)

27.04.2019, 20:15
Նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները:
Մարտական զորավարժություն Արցախում` հրետանային առանձին ստորաբաժանումների և զրահատանկային ուժերի ներգրավմամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

 - рис.1

Ըստ հաղորդման, զորավարժությանը հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:

 - рис.2

Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր: