Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ռուսական խաղաղապահները շարունակում են տեղակայվել Արցախում. ՊՆ

10.11.2020, 12:13
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ռուսական խաղաղապահները շարունակում են տեղակայվել Արցախում. ՊՆ
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ռուսական խաղաղապահները շարունակում են տեղակայվել Արցախում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,- նշել է նա:-0-



Փաշինյանի հայտարարության մասին 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Նա նշել է, որ հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ իր և մեր ժողովրդի համար: Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:

Իրադարձությունների նման զարգացումից դժգոհ քաղաքացիները գնացել են առաջինը կառավարության շենք, որտեղ ջարդելով պատուհաններն ու դռները, մտել են ներս ու ջարդել կահույքը: Ավելի ուշ ամբոխը մտել է ԱԺ շենքի նստերի դահլիճ՝ պահանջելով չեղյալ հայտարարել տվյալ հայտարարությունը:

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի դաշնային ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-