ԼՂՀ ԶՈՒ–ին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացման մասին լուրերն ապատեղեկատվություն են

10.02.2017, 13:02
Ուրբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
ԼՂՀ ԶՈՒ–ին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացման մասին լուրերն ապատեղեկատվություն են
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը նշում է, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը, ընդգծելով, որ հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:

«Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-