ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է Մատաղիս բնակավայրի հրետակոծության տեսանյութը

28.04.2016, 15:17
Հակառակորդն  իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը։
ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է Մատաղիս բնակավայրի հրետակոծության տեսանյութը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլին ծառայությունը։

Ադրբեջանը գիշերն առաջնագծի երեք ուղղություններով ինտենսիվ հրետակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը. ԼՂՀ ՊՆ>>

 Ըստ հաղորդման, ադրբեջանական կողմը փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնել` ղարաբաղյան կողմին մեղադրելով իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: -0-