ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանցի սպանված զինծառայողների տեսանյութ է հրապարակել

03.04.2016, 21:55
ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանցի սպանված զինծառայողների տեսանյութ է հրապարակել:
ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանցի սպանված զինծառայողների տեսանյութ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանցի սպանված զինծառայողների տեսանյութ է հրապարակել:

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12 -ի:Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12»,- ասվում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդման մեջ:


Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիները, ովքեր իբր թե գրավել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը, ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 15 տանկ, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 3 անօդաչու սարք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-