ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ է հրապարակել

28.04.2016, 16:49
ԼՂՀ ՊԲ կայքը լուսանկարներ է տարածել, նշելով, որ Պաշտպանության բանակի համար դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները լեգիտիմ թիրախներ են:
ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ՊԲ կայքը լուսանկարներ է տարածել, նշելով, որ Պաշտպանության բանակի համար դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ադրբեջանական բնակավայրերի մոտ, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, լեգիտիմ թիրախներ են:

Խոսքը, մասնավորապես, Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրության 52–րդ հոդվածի մասին է, նշվում է մամուլի հաղորդման մեջ։

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նույն արձանագրության Հոդված 58-ը, բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ են տեղակայել: -0-

 - рис.1

 - рис.2

 - рис.3

 - рис.4

 - рис.5

 - рис.6