ԼՂՀ նախկին Օմբուդսմենը պետության նախագահի խորհրդական է նշանակվել
14:01
06 Մայիսի 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նախագահի խորհրդական է նշանակվել Յուրի Հայրապետյանը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Յուրի Հայրապետյանն այս տարվա ապրիլի վերջին հրաժարական է տվել ԼՂՀ Օմբուդսմենի պաշտոնից։ Նա ծրագրում էր պաշտոնաթող լինել դեռևս տարեսկզբին, բայց հետաձգել էր իր հեռանալը, քանի որ պատրաստում էր 2015 թվականին կատարած աշխատանքի իր զեկույցը։ -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ