«Լուսավոր Հայաստանը» ՀՀ-ում ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
16:40
14 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 13 կետերից բաղկացած ճանապարհային քարտեզ է ներկայացրել կարճ ժամանակահատվածի համար, որը կօգնի լուծել Հայաստանում ստեղծված իրավիճակից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Загружается новость ... "Лево"
«Շատ վատ փաստաթուղթ է ստորագրվել: Կարո՞ղ էր լինել ավելի վատ, այո, կարող էր: Այս պահին իրվիճակը կարող է հանգուցալուծել միայն իշխանությունը: 2018թ.-ի հեղափոխությունից հետո կային ցույցեր, պետական համակարգերը չէին աշխատում, բայց պետությունը ամուր էր: Այսօր նման ցնցումների դեպքում մենք կկորցնենք Հայաստանը: Դրա համար պետք է պարտության սիմվոլը հեռանա, որովհետեւ եթե չհեռանա անհնար է լինելու երկու կողմերի միջև եղած ատելությունը որեւէ ձեւի կառավարել: Լինելու են բախումներ»,-հայտարարեl 1 Մարուքյանը:
Նա կետ առ կետ ներկայացրել է իրավիճակից դուրս գալու՝ «Լուսավոր Հայաստանի» կազմած գործողությունների ծրագիրը.
«I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։
Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:
II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում
III. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։
IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում
V. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։
VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։
VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։
VIII. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։
X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:
XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:
XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:
XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:-0-
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին