Լուրերի թողարկման ժամանակ հաղորդավարուհին արտասվել է ուղիղ եթերում՝ նահատակված զինծառայողների անուններն ընթերցելիս (ՎԻԴԵՈ)
08:46
29 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրային Հեռուստաընկերության Լուրերի հատուկ թողարկման ընթացքում հաղորդավարուհին չի կարողանում զսպել հույզերը և արտասվում է ուղղի եթերում՝ նահատակված զինծառայողների ցուցակն ընթերցելիս, ովքեր զոհվել են ադրբեջանական ԶՈՒ-երի ագրեսիան հետ մղելու ընթացքում:
Վերջին տվյալներով, նահատակված զինծառայողների թիվը 84 է:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ