Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից և ոստիկանապետ է նշանակվել
11.06.2019,
14:26
Համապատասխան որոշումը հունիսի 11–ին հաստատել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համապատասխան որոշումը հունիսի 11–ին հաստատել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
Արցախի նախագահի հրամանագրով` Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ։
«Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք»,– ասվում է հաղորդման մեջ։
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է Վիտալի Բալասանյանը։ -0-

Загружается новость ...
"Право"