586.23
6.4
493.75
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար․ վարչապետը՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահին

22:02
08 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:

«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:40
10 Նոյեմբերի 2020
Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է. խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ․ ԱԻՊԾ
Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է. ԱՀ ԱԻՊԾ
22:35
09 Նոյեմբերի 2020
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. ԱԻՊԾ (ՖՈՏՈ)
Ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը․ ՖՈՏՈ
22:25
09 Նոյեմբերի 2020
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են բերդաքաղաք Շուշին․ ՊԲ ներկայացուցիչ
Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր
22:04
09 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ղարաբաղում հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը օգտագործում է առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ
20:59
09 Նոյեմբերի 2020
ՊԲ–ն շարունակում է համառ մարտերը Շուշիի համար, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող. ՊՆ
ՊԲ–ն շարունակում է համառ մարտերը Շուշիի համար, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող. ՊՆ
20:19
09 Նոյեմբերի 2020
Շուշիի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում, բեկում մտցնելու ժամանակն է. Արցախի ԱԳ նախարար
Արցախի ԱԳ նախարարը հայտնում է, որ Շուշիի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում, բեկում մտցնելու ժամանակն է
19:32
09 Նոյեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
19:19
09 Նոյեմբերի 2020
Շուշիի համար մարտերը շարունակվում են. Փաշինյան
Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են
19:04
09 Նոյեմբերի 2020
«Նախագահը ստում է». BBC–ն և Bild–ը «բռնացրել են» Ալիևի սուտը (ՎԻԴԵՈ)
«Նախագահը ստում է». BBC–ն և Bild–ը «բռնացրել են» Ալիևի սուտը. ՎԻԴԵՈ
17:49
09 Նոյեմբերի 2020
Կորոնավիրուսով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն աճում է, բայց համալիրը չի օգտագործվի. նախարարը մեկնաբանել է
Կորոնավիրուսով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն աճում է, բայց համալիրը չի օգտագործվի. նախարարը մեկնաբանել է
17:13
09 Նոյեմբերի 2020
«Գյոռբագյոռ»-ը շարունակվում է. կադրեր Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումից (ՎԻԴԵՈ)
«Գյոռբագյոռ»-ը շարունակվում է. կադրեր Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումից. ՎԻԴԵՈ
16:59
09 Նոյեմբերի 2020
Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու գրոհը կասեցվել է, խոցվել է 3 ԱԹՍ. ՊՆ–ն մանրամասնում է
Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու գրոհը կասեցվել է, խոցվել է 3 ԱԹՍ. ՊՆ–ն մանրամասնում է