Լավրովը տեղեկացրել է Մնացականյանին Արցախում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը հարցազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հետ, հաղորդվում է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության կայքում:
Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության կատարման ընթացք: Առանձին ուշադրություն է դարձվել նշված հայտարարության կողմերի գործնական քայլերի համակարգմանը ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրա աշխատանքի կազմակերպման համատեքստում:
Լավրովը մանրամասն տեղեկացրել է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի հիմնական ուղղությունների մասին, որը ստեղծվել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13–ի հրամանագրի համաձայն:
Արտաքին գործերի նախարարները կարևորել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ այլ կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը` հակամարտության գոտում խաղաղ բնակիչների իրավիճակը մեղմելու և կրոնական ու մշակութային վայրերը պահպանելու համար:
Ստեփանակերտում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը ամբողջությամբ կավարտվի մինչև 2020 թ. Նոյեմբերի 20-ը: Այդ օրվանից կենտրոնը կսկսի իրականացնել իրեն հանձնարարված մարդասիրական արձագանքման ամբողջ շարքը:
Ստեփանակերտում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը ամբողջությամբ կավարտվի մինչև 2020 թ. Նոյեմբերի 20-ը: Այդ օրվանից կենտրոնը կսկսի իրականացնել իրեն հանձնարարված մարդասիրական արձագանքման ամբողջ շարքը:
Ավելի վաղ, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կիրակի տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: -0-