530.17
7.45
476.34
+24
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը նշել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմնական պայմանը

22:15
08 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր պայմանը:

«Ամենակարևորը` հեռանալ անվստահությունից, որն առաջվա պես դեռևս երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք շատ են: Պետք է միայն հանձնել դրանք թղթին, թեև կոնցեպտուալ իմաստով կողմերը համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ այդ ամենը սկսում է ձևակերպվել կոնկրետ ձևակերպումներում, ինչպես դա լինում է այլ իրավիճակներում, բարդություններ են առաջանում: Կարծում եմ, որ կշարունակենք դրանք հետևողական հաղթահարել և կհասնենք արդյունքների»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` պատասխանելով հայկական ԶԼՄ-ների հարցերին:

Լավրովի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի ջանքերի գերակայություններից մեկն է հետխորհրդային տարածքում:

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի մասնակից է: Այդ դերում մենք ինչպես հավաքական ջանքեր ենք գործադրում մյուս երկու համանախագահնեի հետ, այնպես էլ ձգտում ենք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումներում համանախագահների ընդհանուր կուրսի հունում առաջ քաշել սեփական նախաձեռնությունները` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած մեր հատուկ կապերը: Աշխատանքը, որը տարվել է 2009-ից 2011 թվականները, իսկապես բավականին ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են մոտ 10 անգամ»,- ասել է նա:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, Լավրովն ընդգծել է, որ Կազանում նախատեսված հերթական հանդիպումն իսկապես թույլ էր տալիս լուրջ, դրական արդյունքների հույս ունենալ, քանի որ ամերիկացի ու ֆրանսիացի համախագահների աջակցությամբ ռուսական կողմի պատրաստած փաստաթղթերի նախագծերում թվում էր թե հավասարակշիռ տեսքով հաշվի են առնվել Երևանին ու Բաքվին հուզող բոլոր հարցերը։

«Սակայն գագաթնաժողովի ընթացքում առաջացան լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ։ Այդպես լինում է։ Մենք դա ողբերգություն չենք համարում։ Աշխատանքը կշարունակվի։ Վստահ եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա դրույթներից շատերը նախկինի պես պահանջված են, ինչը հաստատում է Երևանից և Բաքվից եկող արձագանքը դրանից հետո տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվել են նախագահների, նախարարների ու համանախագահների մակարդակով, որոնք կանոնավոր կերպով այցելում են Երևան, Բաքու և Ստեփանակերտ», – ընդգծել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, այս տարիների ընթացքում մշակված դրույթներից ոչ մեկ չի կորել։

Загружается новость ... "Право"

«Չնայած, իհարկե, այս ընթացքում առաջացել են որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա քննարկում են կողմերի հետ հանդիպումների ժամանակ», – ասել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: