ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Մոսկվան կարևորում է իրավիճակի հանդարտեցումը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում:
«Կարծում եմ, որ հիմա կարևոր կլիներ միջոցներ ձեռնարկել, որ իրավիճակը շփման գծում, այնուամեյնանիվ, հանդարտվի, դա կօգներ անցնել քաղաքական կարգավորմանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով 2017 թվականի դիվանագիտական գործունեության արդյունքները, հայտնում է
ՏԱՍՍ-ը:
« Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, - վստահ է նախարարը.- Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածությունն առ այն, թե ինչն է այժմ հնարավոր, և կնախանշվեն հավելյալ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն ունեցող հարցերը` վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղյանի կարգավիճակի մասով»:
Загружается новость ...
"Право"
Նա նշել է, որ դիվանագետներն ինտեսիվ ու պարբերաբար աշխատանք են անցկացրել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, քանի որ «այն կարող են լուծել միայն կողմերը»: Ըստ նախարարի, գործընթացի այլ մասնակիցների հետ Ռուսաստանը պայմաններ է ստեղծում նման կարգավորման համար` համադրելով կողմերի դիրքորոշումներն ընդհանուր մոտեցումներ գտնելու հարցում և փորձելով «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր դիրքորոշմանը այն հարցերի շուրջ, որտեղ նրանք մինչ այժմ տարբեր կարծիքներ ունեն»: «Մենք երկու կողմից էլ սպասում ենք դրական ազդակների (Ադրբեջանից ու Հայաստանից - ՏԱՍՍ)», - հավելել է նա:-0-