631.65
7.19
519.28
+19
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը հայտնել է Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջան վերածելու հնարավորության մասին

16:38
07 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը կարող է Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար պայմաններ ստեղծել, ինչը բում է այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների շահերից: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ:

«Կցանկանայի նշել մի բան, ինչն արդեն բոլորն են ստիպված խոստովանել, և դա Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության կարևոր նշանակությունն է»,- նշել է նա:

Լավրովը հայտնել է, որ այդ հայտարարությունը կանգնեցրել է պատերազմը և ապահովել պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան փոխաստականներին և ներսում տեղահանված մարդկանց վերադառնալ բնակության իրենց վայրերը, ապահովել է տնտեսության վերականգնման, հումանիտար խնդիրների լուծման և բոլոր՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածություններ:

«Դրանով մենք կարող ենք իրապես պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշնջանից կայունության և բարգավաճման տարածաշրջան վերածելու համար, ինչը բխում է այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների շահերից»,- հայտնել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ռուսական կողմը կարող է ամեն կերպ աջակցել այդ ուղղությամբ առաջանալուն: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն համագործակցում են պատասխանատվության այդ գոտու բնակչության հետ, օգնում փախստականների վերադարձին և տարածքի ականազերծմանը, բժշկական օգնություն են ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և լուծում հումանիտար խնդիրներ:
«Ստեղծվում է մարդասիրական արձագանքման կենտրոն հայկական և ադրբեջանական կողմերի հետ սերտ շփումներում: Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք կարող են իրենց ռեսուրսները, փորձը ներդնել խաղաղ կյանքի վերականգնման մեջ: Մասնավորապես, ռուսական ղեկավարաւոթյունը որոշում է ընդունել ԿՄԽԿ-ի բյուջե լրացուցչ միանվագ կամավորական համալրում անելու մասին, որն արդեն բազմաթիվ տարիներ է աշխատում տարածաշրջանում, այդ թվում Երևանում և Բաքվում, բայց նաև անմիջապես Ստեփանակերտում»,- հայտնել է Լավրովը:

Նախարարը նաև դիմել է գերիների փոխանակման կարևորագույն հարցին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ամեն կերպ իր խաղաղապահներ միջոցով աջակցելու է դրա անհապաղ ավարտին:

«Գիտենք, թե որքան սուր է այս թեման գերության մեջ հայտնվածների հարազատների, մտերիմներ և ընկերների համար: Եվ, անխոս, զոհվածների մարմինների փոխանակումը նույնպես խնդրի շատ էմոցիոնալ մաս է, որն անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ լուծել»,- նշել է նա: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:45
10 Հունիսի 2021
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ