ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Загружается новость ...
"Право"
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում` նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունից հետո:
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման խնդիրները:-0-