Լավրով. Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունների շուրջ բանակցությունները շարունակվում են, «հույս կա»
31.10.2019,
18:03
Երևանի և Բաքվի բանակցությունները լրագրողների փոխադարձ ուղևորությունների հարցով ընթանում է ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի և Բաքվի բանակցությունները լրագրողների փոխադարձ ուղևորությունների հարցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քայլերի շրջանակում ընթանում է ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ, երկխոսության դրական ելքի հույս կա։
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ապրիլին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ հանդիպման արդյունքներով «մի շարք մարդասիրական քայլերի հեռանկարներ» են ձևավորվել։
«Այն ժամանակ քննարկվել են այդ թվում նաև պահվողներրի փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման, լրագրողների փոխայցելություննեի հարցեր, որ մի փոքր մեղմվի իրավիճակը և վստահության մթնոլորտ ձևավորվի,– ասել է նա։ – Լրագրողների մասով, որքան գիտեմ..., ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ, երկխոսությունն ընթանում է, կա հույս»։ -0-