439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Կրեմլը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնանալ հրադադարի ռեժիմին

17:09
04 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. / Նովոստի-Արմենիա/. Կրեմլը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնանալ զինադադարի ռեժիմին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ ակտիվ ջանքեր են գործադրվում ինչպես Ռուսաստանի, Երևանի և Բաքվի, այնպես էլ համապատասխան միջազգային ինստիտուտների գծով: Այդ ջանքերը կշարունակվեն` առաջին հերթին զինադադարի ռեժիմին վերադառնալու նպատակով», - ասել է նա:

Պեսկովի խոսքով, այժմ առաջնահերթ խնդիրը հրադադարի ռեժիմի վերահաստատումն է: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է «նվազագույնի հասցնել մարտական գործողությունների վերսկսման հետևանքով հակամարտության կարգավորման գործընթացին հասցվող վնասը»: Ընդ որում` Պեսկովը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ հակամարտության երկու կողմերին սպառազինության մատակարարումների վերաբերյալ, որոնք իրականացվում են կնքված համաձայնագրերի համապատասխան:

«Այս պահին ես կբացառեմ իմ կողմից այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանությունները» , - ասել է նա: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում խորին մտահոգություն է առաջացնում Կրեմլում, հայտարարել է Պեսկովը: «Կրեմլում անհանգստացած են: Իրավիճակը իսկապես խորին մտահոգություն է առաջացնում Կրեմլում», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Ղարաբաղում հակամարտության սրման համար. Լավրով >>

Պեսկովը չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատասխանատվությունը Թուրքիայի վրա դնել փորձող մի շարք ռուս սենատորների հայտարարությունները,: «Ես զերծ կմնայի որևէ մեկնաբանությունից: Սա շատ զգայուն հարց է, որը պահանջում է շատ ուշադիր և զգույշ վերաբերմունք` թե´ գնահատականների, թե´ գործողությունների հարցում», - ասել է նա:

Ընդ որում` Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլխամ Ալիևի միջև որևէ հեռախոսազրույց առայժմ չի եղել: «Ոչ, առայժմ չի եղել: Ինչպես գիտեք, նախարարների մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Եթե որևէ շփում լինի, մենք ձեզ հաճույքով կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ առայժմ խոսք չի գնում նաև Պուտինի և հակամարտող կողմերի միջև հանդիպման մասին, ինչպես կայացել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության 2014 թ.-ի սրման պահին: «Առայժմ չեմ կարող պատասխանել, քանի որ ծրագրված համատեղ միջոցառումներ չկան», - ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ծրագրվում է նմանատիպ հանդիպում:
«Ինչպես գիտեք, բարձրագույն մակարդակի հանդիպումներին նախորդում է շատ ծանր աշխատանք` ինչպես աշխատանքային, այնպես էլ` փորձագիտական մակարդակներում», - ասաց Պեսկովը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ