Կրակոցներ են գրանցվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրակի լույս գիշերը. ԼՂՀ ՊՆ
10.04.2016,
12:39
Կիրակի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բացառություն է կազմել առաջնային գծի հյուսիսային հատվածը, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպիհրանոթ (2 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»,- նշվում է հաղորդագրությունում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–