Խաղաղություն հայերին․ Էլթոն Ջոնը միացել է #PeaceForArmenians ակցիային (ՖՈՏՈ)

05.10.2020, 14:58
Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական և թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակմանը․ Էլթոն Ջոն. ՖՈՏՈ
Խաղաղություն հայերին․ Էլթոն Ջոնը միացել է #PeaceForArmenians ակցիային (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ես այսօր միանում եմ մյուսներին ՝ հրապարակելով կարմիր ֆոնը, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն Հայաստանի համար (օգտագործվել է #PeaceForArmenians հեշթեգը)։ Այս մասին Instagram-յան իր էջում կարմիր ֆոնի կողքին գրել է հատնի երգիչ Էլթոն Ջոնը։

«2018-ի մայիսին ես այցելել եմ այս գեղեցիկ երկիր և հիացած էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ և մարդասիրությամբ։

Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական / թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակմանը: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ կան մահեր, որոնց կարիքը չկա:

Հայերը գեղեցիկ մարդիկ են և նրանք արժանի են կայուն երկարատև խաղաղության տարիների պատմական հալածանքներից հետո»,- գրել է նա:-0-

 - рис.1