ԼՂՀ նախագահ. Աբխազիայի Հանրապետությունը անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային Ազատագրման օրվա կապակցությամբ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը:
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ», – ասվում է ուղերձում։
ԼՂՀ նախագահը հայտնել է, որ իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն:
«Աբխազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը», – նշել է Սահակյանը:
Երկրի ղեկավարը հայտնել է, որ այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան և անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը և Ղարաբաղի ժողովուրդն անկեղծորեն ուրախ է նրա բոլոր հաջողությունների համար:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Ռաուլ Ջումկովի, և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:
Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային», – նշվում է ուղերձում։ -0-