ԼՂՀ նախագահը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր

29.09.2015, 14:59
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը։

 «Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ -0-