Բաքվի քայլերը կհանգեցնեն նրան, որ նրեն կստիպեն նոր պայմաններով հրադադարի պայմանագիր ստորագրել. ՀՀ ՊՆ

29.09.2015, 14:55
Ադրբեջանի ռազմավարությունը կհանգեցնի նրան, որ պաշտոնական Բաքվին կստիպեն հրադադար ստորագրել նոր պայմաններով, Panorama.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։
Բաքվի քայլերը կհանգեցնեն նրան, որ նրեն կստիպեն նոր պայմաններով հրադադարի պայմանագիր ստորագրել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ռազմավարությունը կհանգեցնի նրան, որ պաշտոնական Բաքվին կստիպեն հրադադար ստորագրել նոր պայմաններով, Panorama.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Սեպտեմբերի 25-ին ղարաբաղյան ուժերի ուղղությամբ հրթիռահրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի չորս զինծառայող։ Նախօրեին Հայաստանի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանի կողմից հասցված կրակոցների պատճառով  մահացել են երեք խաղաղ բնակիչներ։ Կրակոցների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

«Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ հրետանային գնդակոծության դեպքերը, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ, 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո առաջին անգամ 122 մմ հրետանային սարքերի կիրառումը, ռազմական տեսանկյունից` թիկունքում և առաջնագծում տեղակայված ենթակառուցվածքների և այնտեղ մարզումներ անցկացնող անձնակազմի ուղղությամբ անհիմն հրետանային հարձակումները լայնամասշտաբ ռազմական գործողություններին անցնելու հերթական քայլեր են», – հայտնել է Տոնոյանը։

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը կհանգեցնի նրան, որ բանակցային սեղանին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առջև կդրվեն ոչ թե հրադադարի ռեժիմի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցեր, այլ նոր պայմաններով հաշտության համաձայնագրի հարկադրական ստորագրում», – ընդգծել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-