ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի հուլիսի 22-ին

21.07.2015, 16:39
ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի հուլիսի 22-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրակացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման իրականացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։--0--