Ադրբեջանն ինտենսիվ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով ականանետեր և նռնականետեր. ԼՂՀ ՊՆ
20.07.2015,
14:56
Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։